Ստանձնելով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը` Ֆրանսուա Օլանդը խոստացավ, որ պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Խոստումը կատարելու դեպքում նա կլինի վերջին 20 տարում Անկարա ոտք դրած առաջին ֆրանսիացի նախագահը: Իսկ մինչ այս Անկարա մեկնել է պատրաստվում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը: Այցից առաջ նրա` «Ֆրանսիա և Թուրքիա` հին հարաբերությունների նոր հորիզոններ» հոդվածն է տպագրել «Hurriyet daily news» թերթը: Նա գտնում է, որ հայերի ցեղասպանությունը զգայուն և բարդ թեմա է, որ չափազանց հաճախ է ստվերում Թուրքիայի և Ֆրանսիայի փոխհարաբերությունները. «Թուրքիայուն շատերը քննադատում են Ֆրանսիային հայկական հարցն առաջ մղելու համար: Ֆրանսիայում շատերը գտնում են, որ Թուրքիան փորձում է եթե ոչ հերքել, գոնե նվազագույնի հանգեցնել ողբերգությունը, որ ապրել են հայկական ծագումով մեր հայրենակիցների նախնիները»,-գրել է նախարարը` ընդգծելով, որ ամեն ինչ փոխվում է: Իբրև փոփոխության ապացույց նա մեջբերել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլու «հուսատու» հայտարությունը, որ Թուրքիան պատրաստ է լսել հայերին, և Անկարան «չի պնդում, որ 1915 թ. ոչինչ տեղի չի ունեցել»: «Այնուհանդերձ ես հավատում եմ, որ անատոլիական հողերի վրա հայակական քաղաքակրթության ոչնչացումը արժանի է, որպեսզի Թուրիքիան մտածի` ինչպես ապաքինել 1915-ին բացված վերքերը»,-գրել է Լորան Ֆաբիուսը: